Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կարելի՞ է օգտագործել կոսմետիկա հղիության ժամանակ

Կարելի՞ է օգտագործել կոսմետիկա հղիության ժամանակ

Հղիության ժամանակ կնոջ մոտ բարձրանում է էստրոգեն ֆոնը, որն ավելացնում է մաշկի վրա ցաների առաջացումը, ինչպես նաեւ ավելանում է զգայունությունը ցելյուլիտի նկատմամբ, գրում է forwoman.am-ը:

 

Հաճախ առաջանում է մաշկի չորություն եւ գրգռվածություն, ալերգիկ երեւույթներ: Այդ ընթացքում պտղի վրա բացասական ազդեցություն չթողնելու համար, կինը պետք է օգտագործի դիմահարդարման միայն բնական միջոցներ՝ ապահովելով մաշկի արդյունավետ սնուցումը:

 

Կարելի՞ է արդյոք օգտագործել կոսմետիկա հղիության ժամանակ

 

Նպատակահարմար է օգտագործել դեկորատիվ կոսմետիկա, «հակաալերգիկ» պիտակով, պետք է ավելի ուշադիր լինել օգտագործվող շրթներկի, տոնային քսուքների եւ այլ կոսմետիկ միջոցների պիտանելիության ժամկետների վրա: Անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել օգտագործվող կոսմետիկայի բաղադրությանը: Մաշկի խնամքի համար կարելի է օգտագործել մանկական խնամքի միջոցները, քանի որ դրանց որակի վերահսկումն ավելի խստապահանջ է:

 

Ինչպե՞ս խնամել մազերը հղիության ընթացքում

 

Հղիության շրջանում, էստրոգեն հորմոնի ավելացման շնորհիվ, մազերը արագ են երկարում, պակասում է մազաթափությունը եւ մազերն ավելի առողջ տեսք են ստանում: Հղիների մոտ հնարավոր է գլխամաշկի փոփոխություն, մազերը կարող են պահանջել ավելի շատ կամ ավելի քիչ լվացում: Այդ իսկ պատճառով պետք է շարունակել օգտագործել ծանոթ ապրանքանիշերի արտադրանքը:

 

Կարելի՞ է արդյոք կտրել կամ ներկել մազերը հղիության ընթացքում

 

Կարծիք կա, որ հղիության ընթացքում մազերը չպետք է կտրել: Քանի որ այդ շրջանում որոշ կանանց մոտ մազերի որակը փոխվում է, ուստի պահանջում է ավելի շատ խնամք, այսինքն՝ վերը նշված կարծիքը հիմնավորված չէ: Ինչ վերաբերվում է մազերը ներկելուն, ապա մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ քիմիական ներկերից, որոնք չորացնում են գլխի մաշկը եւ տհաճ հոտ ունեն: Բացի այդ դրանք կարող են նաեւ ներծծվել մաշկի մեջ:

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. http://www.style-and-life.ru/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ